Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոնտենեգրոյի պատանեկան հավաքականների նախկին դարպասապահը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

13:05, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Մոնտենեգրոյի պատանեկան հավաքականների նախկին դարպասապահը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը

Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Մոնտենեգրոն ներկայացնող 26-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը: Բարձրահասակ դարպասապահը հանդես է եկել մի շարք արտասահմանյան թիմերում` պաշտպանելով Սերբիայի «Դինամո», «Մլադենովաց» և ՕՖԿ, Բոսնիայի «Վելեժ», Ալբանիայի «Վլաժնիա» և Կիպրոսի «Կարմիոտիսա» թիմերի գույները: Կիպրոսում Դրագոևիչը խաղացել է «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի հետ: Մոնտենեգրոյի Մ17 և Մ19 հավաքականներում հանդես եկած Անդրիյա Դրագոևիչի նախորդ ակումբը տեղի «Գրբալ»-ն էր, որի կազմում նա 15 հանդիպման է մասնակցել Մոնտենեգրոյի ընթացիկ առաջնությունում: Այս օրերին դարպասապահը «Ալաշկերտ»-ի կազմում մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:

2569 | 0
Facebook