Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ նախագահական ընտրություններից առաջ «Առաջին ալիքը» փոխում է իր անփոփոխ հաղորդավարին». BBC

11:40, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«ՌԴ նախագահական ընտրություններից առաջ «Առաջին ալիքը» փոխում է իր անփոփոխ հաղորդավարին». BBC

Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ «Առաջին ալիքը» փոխել է «Վրեմյա» լրատվական ծրագրի

անփոփոխ հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այժմ ծրագիրը վարում է Կիրիլ Կլեյմենովը, ով «Առաջին ալիքի» գործադիր տնօրենի տեղակալն է:

Հեռուստաալիքի ղեկավարությանը մոտ կանգնած BBC-ի աղբյուրը հայտնել է, որ Կլեյմենովը կվարի ծրագիրը մինչև նախագահական ընտրությունները՝ 2018թ. մարտի 18-ը:

«56 տարեկան Անդրեևան՝ Պուտինի սիրելի հաղորդավարուհին, դարձել է «Վրեմյա» լրատվական ծրագրի հաղորդավար ավելի քան 20 տարի առաջ, և մինչ այժմ հեռուստաալիքի գլխավոր դեմքերից մեկն է: 1999թ. հարցման արդյունքներով նա ճանաչվել է ռուսական հեռուստատեսության ամենագեղեցիկ հաղորդավորուհին»,- նշում է BBC-ն:

Անդրեևային հեռանալու մասին լուրերը, ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, շրջանառվում են արդեն մի քանի ամիս: Աղբյուրներից մեկի խոսքով՝ պատճառներից մեկը հեռուստաալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ բարդ հարաբերություններն են: Դեռևս 2009թ.-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ գործադիր տնօրենն արդեն որոշում է ընդունել աշխատանքից ազատել Անդրեևային: «Սակայն երբ այդ տեղեկությունը հասավ Վլադիմիր Պուտինին, նա չեղարկեց այդ որոշումը, և ամեն ինչ իր տեղն ընկավ: Անդրեևան նրա սիրելի հաղորդավարուհին է: Այժմ Պուտինը վատառողջ է և զբաղված է ընտրություններով, և, հավանաբար, «Առաջին»-ում որոշել են, որ այժմ կարելի է վերադառնալ այդ հարցին»,- նշում է BBC-ի աղբյուրը:

10145 | 0
Facebook