Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը

01:25, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը

Փետրվարի 19-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը:

Միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ծաղիկներ են խոնարհվել Հովհաննես Թումանյանի շիրմաքարի առջև, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվել են գրքեր։

Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը
Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը

Միջոցառումները շարունակվել են Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում, որտեղ հանդիսավոր կերպով տեղի է ունեցել տիկնիկային թատրոնի բացման արարողությունը։

Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը
Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը

Տուն-թանգարանի աշխատակազմի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի կողմից բեմադրվել էր տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա։

Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը
Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակը

Ներկայացման ավարտին ունեցած իր ելույթում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանն ընդգծել է մշակույթի դերն ու նշանակությունը՝ ավելացնելով որ տիկնիկային թատրոնի ստեղծումը նոր երանգ կհաղորդի Թբիլիսիի հայության մշակութային կյանքին, այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

4171 | 0
Facebook