Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀԱՕԿ-ը ֆուտբոլային երկու ակումբ է հիմնելու՝ Երևանի «Լոկոմոտիվ» և Աբովյանի «Կոտայք»

15:15, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
ՀԱՕԿ-ը ֆուտբոլային երկու ակումբ է հիմնելու՝ Երևանի «Լոկոմոտիվ» և Աբովյանի «Կոտայք»

Վերջերս լուրեր էին տարածվել, որ ՀԱՕԿ-ը ֆուտբոլային երկու ակումբ է հիմնելու, որոնք կոչվելու են Երևանի «Լոկոմոտիվ» և Աբովյանի «Կոտայք»: Կողմերը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են լուրերը։ Խոսակցությունների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երբեմնի լարվածությունն արդեն չկա։ Հայրապետյանը դեմ չէ, որ Ծառուկյանը նույնպես մտնի ֆուտբոլի ասպարեզ։ Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն էլ այս կերպ ցանկանում է ավելի իրական դարձնել ՀՖՖ-ն գնելու տարբերակը։

Հիշեցնենք՝ Ծառուկյան-Հայրապետյան հակամարտությունը թեժացավ հատկապես 2013-ին, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բավական կոշտ և հեգնական էր արտահայտվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին. «Սեփական լրատվամիջոց ունեն ու մատուցում են` հայկական սպորտի ղեկավարը, առաջնորդը, թագավորը: Հայկական սպորտի ղեկավարը դա սպորտի նախարարն է... Ախր ոչ մեկը չի անդրադառնում` ի՞նչ իրավունք ունի` Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնին գնալ, օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները դա սպորտի նախարարության մենաշնորհն է, ՀԱՕԿ-ն ի՞նչ կապ ունի...»,- ասել էր Հայրապետյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11667 | 0
Facebook