Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարոն Մարգարյանը խոշոր հաշվով պարտվում է Զարուհի Փոստանջյանին». Հարություն Մկրտչյան

21:30, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Տարոն Մարգարյանը խոշոր հաշվով պարտվում է Զարուհի Փոստանջյանին». Հարություն Մկրտչյան

Իշխանության մեջ փոփոխություններ են տեղի ունենում և դեռ ունենալու: Այս ամենի մասին հավանաբար դեռ չեն հասցրել զեկուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Իսկ քանի որ Տարոն Մարգարյանը դեռ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Զարուհի Փոստանջյանի պատերազմը, ինքը պարտվում ա Զարուհուն՝ այն էլ այս պահի դրությամբ խոշոր հաշվով:

Ամեն ինչ սկսվեց «քաքաջրից» ու դա տարածվեց ընդհանուր: Նախ Տարոն Մարգարյանի ողջ թիմը կոնկրետ վատություն արեց նրան, երբ հրահրեցին կռիվը: Հետո, նույն Տարոն Մարգարյանի թիմը, հավանաբար ինչ-որ մի շատ խեալցի մեկը ասել է. «Շեֆ ջան, բեր դրանց կենսագրականները ջնջենք, բեր դրանց մաշնեն չթողենք ստայանկա մտնի» և այլն:

Ինչ արեց Զարուհի Փոստանջյանը այդ ամենից հետո: Մտավ ու լրագրողների միջոցով քաղաքապետարանի ներսի կեղտաջրերը հանեց դուրս: Ի դեպ, բլոտի թղթերը լավագույն բնորոշումն էին:

Բուն թեմայից չշեղվելով՝ նկատենք հետևյալը: Երկրում փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն կառավարման տեսքով, այլ անձերի: Որքան էլ որ Տարոն Մարգարյանը «մեր մարդն»-ա համարվել, նա ոչնչով ավել չի ոչ Հովիկ Աբրահամյանից, ոչ Սեյրան Օհանյանից և ոչ էլ այն ֆիգուրներից, որոնք սկսել էին ինքնագլուխ խաղացողներ դառնալ:

Տարոն Մարգարյանը քաղաքապետ դարձավ, որովհետև ինքուրույն պերսոնաժ չէր: Նա անում էր այն, ինչ ասում էին, որ անի: Հենց մի քիչ նա ինքնուրույն դարձավ, իրեն ցույց տվեցին իր տեղը:

Նախ նրան ասացին, որ «Սիրուն չի» ու քաղաքապետը պարտվեց: Հետո նա ինքնուրույն որոշեց, որ տրանսպորտը պետք է թանկանա, բայց նա էլի պարտվեց: Նրանից առաջ ոչ մի քաղաքապետ դեռ չէր պարտվել:

Հիմա, երբ Տարոն Մարգարյանը շատ մեծ ինքնուրույնություն ունի, եկել է նրան հեռացնելու ժամանակը: Այս առումով իր աշխատանքն էլ սկսել է Զարուհի Փոստանջյանը:

Տարոն Մարգարյանի թիմն էնքան վատն ա ու էնքան ա իր շեֆին վատություն անում, որ նրան ներքաշել են «մելըչ» բազառների մեջ: Քաղաքապետը իր կամքից անկախ դարձել է «ստայանկի» բազառ անող մեկը:

Մինչև ապրիլ այս պատմությունն այնքան է խորանալու, որ Երևանի ամենաերկարակյաց քաղաքապետը հրաժարական տա իր պաշտոնից և անցնի այլ, ավելի անշառ մի գործի, որտեղ պեչատելուց այն կողմ ոչ մի ինքնուրույնություն հարկավոր չի:

5393 | 2
Facebook