Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարոն Մարգարյանի թիմն իր շեֆին ներքաշել է «մելըչ» բազառների մեջ՝ դարձնելով «ստայանկի» բազառ անող». արձագանքներ

21:20, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Տարոն Մարգարյանի թիմն իր շեֆին ներքաշել է «մելըչ» բազառների մեջ՝ դարձնելով «ստայանկի» բազառ անող». արձագանքներ

«...Քանի որ Տարոն Մարգարյանը դեռ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Զարուհի Փոստանջյանի պատերազմը, ինքը պարտվում ա Զարուհուն, այն էլ այս պահի դրությամբ խոշոր հաշվով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հարություն Մկրտչյանն՝ անդադառնալով ինչպես Երևանի ավագանու նիստի, այնպես էլ քաղաքապետարանում տեղի ունեցած այսօրվա միջադեպին: «Տարոն Մարգարյանի թիմն էնքան վատն ա ու էնքան ա իր շեֆին վատություն անում, որ նրան ներքաշել են «մելըչ» բազառների մեջ: Քաղաքապետն իր կամքից անկախ դարձել է «ստայանկի» բազառ անող մեկը...»,- հավելել է Հարությունը:

Տեսանյութը՝ «Ժողովուրդ»-ի

Ի դեպ, քաղաքապետի աշխատակազմի մասին: Վերջին շրջանում ինչպես լրագրողական հանրությունն, այնպես էլ ավագանու անդամները բարձրաձայնում են լրագրողների աշխատանքի սահմանափակման դեպքերի մասին: Օրեր առաջ «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյան, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի աշխատանքին, նշել է, թե «երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Գևորգյանը կես դրույք «դեմն առնող անվտանգության աշխատակից է...»: Ասվածի դրսևորումներից մեկն էլ, ինչպես նշեցինք, այսօր էր, երբ Գևորգյանը խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը` ոստիկանների օգնությամբ նրանց դուրս հրավիրելով շենքից:

Տեսանյութն՝ «Ազատության»

Հավելենք, որ միջադեպից ժամեր անց Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել իր ենթականերին՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: «Եթե հավատարմագրում կա ու ըստ կարգի լրագրողը գալիս է, լուսաբանում է նիստը, ի՞նչը կանոնակարգեն, որ էլ չգա՞ն նիստը լուսաբանելու... «Հանճարեղ» առաջարկություն է, ինչ խոսք»: «Ի՞նչ է նշանակում կանոնակարգել լրագրողների աշխատանքը: Կանոնակարգման կարիք ձեր կառույցն ու ձեր բոքսիստներն ունեն...»,- հանձնարարականի վերաբերյալ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել լրագրողները:

7304 | 8
Facebook