Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչ օրս «Անուշ» և «Մարո» կարդալս կիսատ է մնում». Մարո Երկնափեշյան

18:25, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Մինչ օրս «Անուշ» և «Մարո» կարդալս կիսատ է մնում». Մարո Երկնափեշյան

Հայտնի ու սիրված բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանն, ով խոստովանում է, որ պոեզիան Թումանյանով է մտել իր հոգու մեջ, այսօր՝ Հովհաննես Թումանյանի տարեդարձի օրը հետևյալ գրառումն է արել. «Իմ առաջին ուսուցիչը Մեծն Թումանյանն էր: Դեռ երեքից- չորս տարեկանում անգիր գիտեի Թումանյանի բոլոր պոեմներն ու լավագույն բանաստեղծությունները, հիմա էլ, ինչքան ու ինչ հիշում եմ, երեք տարեկանից է մնացել: Մի սուրուրիկ բարձր տանիքով հացատուն ունեինք, բարձրանում-նստում էի կտուրին և առավոտից իրիկուն արտասանում էի, ճամփի աջ անցկենողն էլ էր կանգնում, լսում, ձախն էլ։ Շատերն առաջին անգամ էին Թումանյան լսում և հիանում էի՜ ն, ես ինձ վարձատրված է զգում, երբ գովեստի տարափն էր տեղում․ Վերջում «վարագույրը փակելուց առաջ», միշտ «ՄԱՐՈ»-ն էի արտասանսում, չգիտես ինչու՝ ձեռքս ճակատիս դրած, չէի կարողանոմ ավարտել, լացում էի․․․․ Մինչ օրս «ԱՆՈՒՇ» և «ՄԱՐՈ» կարդալս կիսատ է մնում»:

7200 | 0
Facebook