Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակույթի նախարարությունը կհրատարակի Արտավազդ Փելեշյանի հուշերը

17:05, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Մշակույթի նախարարությունը կհրատարակի Արտավազդ Փելեշյանի հուշերը

Հայաստանի մշակույթի նախարարությունում պայմանագիր է նախապատրաստվում Արտավազդ Փելեշյանի հուշերը 2020 թվականին պետական պատվերով հրատարակելու շուրջ։ Անվանի կինոռեժիսորը շուտով կհրավիրվի ստորագրելու պայմանագիրը։

Այսօրվա խորհրդակցությանը նախարար Արմեն Ամիրյանը նաև նշեց, որ շատ բարձր մակարդակով և ըստ պատշաճի պետք է նշվի Վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձը ( այդ թվում՝ փետրվարի 23-ին Օպերային թատրոնում նախատեսված հոբելյանական երեկոն)։

Նախարարը փոխանցեց նաև, որ Վարպետը ցանկություն ունի ֆիլմ նկարահանելու Երվանդ Քոչարի մասին և համապատասխան կառույցներին հաձնարարեց կազմակերպել ընթացակարգը, հայտնում է նախարարությունը:

2744 | 0
Facebook