Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները

15:35, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Իրանում հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները

Մասնագետները հայտնաբերել են կիրակի կործանված իրանական ուղևորատար ինքնաթիռի բեկորները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության աղբյուրին:

«Ինքնաթիռի բեկորների մի մասը հայտնաբերվել է Դենգելզլու շրջանի մոտակայքում»,- ասել է աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կործանման վայրում լեռնագնացների խումբ է աշխատում, ինչպես նաև որոնողական աշխատանքներին մասնակցում է իրանական բանակը:

«Մենք խնդրել ենք բանակին աջակցել որոնողական աշխատանքներին ռազմական ուղղաթիռներով, քանի որ նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում կործանված ինքնաթիռում 66 մարդ է գտնվել, բոլորը զոհվել են:

5317 | 0
Facebook