Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Դանիելյանը դիմում է նախագահին, վարչապետին՝ խնդրելով «կտցնելու, բլդուղ անելու» հնարավորություն տալ քաղաքացիներին

13:25, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Սերգեյ Դանիելյանը դիմում է նախագահին, վարչապետին՝ խնդրելով «կտցնելու, բլդուղ անելու» հնարավորություն տալ քաղաքացիներին

Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է, որ շահել է ԴԱՀԿ-ի դեմ գործն ու ներկայացրել դրա վերաբերյալ մանրամասներ. «30 հազար դրամ էր ԴԱՀԿ-ն ինձնից գողացել: Դիմել էի դատարան, քանի որ գիտեի՝ ճշմարտությունը կհաղթի ու այդպես էլ եղավ: Հիմա գողը ԴԱՀԿ պե՞տն է, թե՞ նրա աշխատակիցը, ես չգիտեմ: Եթե ԴԱՀԿ պետը կոմպետենտ չէ ու չգիտի, որ իր աշխատողը գող է, պետք է հանել գործից: Եթե գիտի ու կիսվում են, պետք է ոչ միայն գործից հանել, այլև նստեցնել: դա պետք է որոշեն պատկան մարմինները»: Շարունակելով թեման՝ դերասանը նաև առաջարկ է ներկայացրել ՀՀ իշխանությանը. «Լավ, ես հաղթեցի դատը, ԴԱՀԿ աշխատողն ասաց՝ կներեք, ղալաթ եմ արել ու վերջ: Բայց երբ ես եմ ուշացնում իմ մուծումները, վարկերը, հարկերը, սարսափելի պատժվում եմ: Ինչո՞ւ: Դրա համար խնդրում եմ մեր նախագահին, վարչապետին, գոնե կտցնելու, բլդուղ անելու հնարավորություն ունենանք, որ մենք էլ մեզ բարոյապես փարատված զգանք»,- ասել է Դանիելյանը:

Տեսանյութն՝ «Ա1 պլյուս»-ի
13666 | 5
Facebook