Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկնքում տեղ պահեցիր՝ շտապեցիր». մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը

12:50, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Երկնքում տեղ պահեցիր՝ շտապեցիր». մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը

Կյանքից հեռացել է ճանաչված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: Վերջին տարիներին նա վատառողջ էր և պայքարում էր անբուժելի հիվանդության դեմ:

Մարիետայի դուստրն՝ Էլիզա Դարյանը նախքան մոր կորուստը, գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ մտերիմներին տեղեկացնելով մոտալուտ դժբախտության մասին:

«Երեկվա մամայի նկարը տեղադրելուց հետո ես հասկացա, որ շատերը անտեղյակ են մամայի հիվանդությունից և թե ինչի դեմ է նա պայքարում: Մինչև հիմա ոչինչ չեմ գրել, հարկ չեմ համարել, և հետո գիտեի, որ նա էլ չի ցանկանա, որպեսզի ես ստատուս գրեմ այս մասին: Բայց տեսնելով, որ կան նույնիսկ մտերիմ մարդիկ, ովքեր պարզապես չեն էլ պատկերացնում, թե ինչ վիճակում է հիմա մաման, ցանկացա պարզապես տեղեկացնել, որ նա շատ ծանր փուլում է և կխնդրեի, որ աղոթեիք իր համար: Չէ՞ որ նա բազմաթիվ հաճելի պահեր է պարգևել բոլորին իր քաղցր և անուշ ձայնով»,- գրել էր նա:

Այսօր արդեն լրագրող Արթուր Հայրապետյանը ցավ ու ափսոսանք հայտնելով սիրելի երգչուհու մահվան կապակցությամբ, գրառում է արել. «Իմ սիրելի... դու էլ , ինչպես սովորական հոգի, երկնքում տեղ պահեցիր՝ շտապեցիր:

Երազում տեսա. երգում էր կիթառը ձեռքին ու արցունքն աչքերին... Լույս Մարդ. Մարիետա Բադալյան աշխարհափոխ եղավ... դողում են մատներս... ԼՈՒՅՍ:

Հաշտ չէր. ոչ էլ կլռեր... Ասում էր. «Մարդն իր գոյության անտեսվածության. մոռացության զգացողության պահերն է ապրում... Ժամանակին գիտնականը մխրճվում էր գիտության գաղտնիքների մեջ` կռիվ տալիս թեորեմների ու պրակտիկայի հետ. ստեղծում բարիքներ. նորարարն` իր հերթին. մանկավարժը մեթոդներ էր մշակում` աշակերտին լավագույնս հասկանալի դարձնելու համար. դասագրքերը կազմվում էին հասկանալի և պատշաճ. բժիշկը պատասխանատու էր յուրաքանչյուր հիվանդի համար. երգիչն իր գործն էր անում` ճշմարիտ ու հայկականը մատուցելով հանրությանը. կոմպոզտորն իր համեստ ավանդն ավելացնում նախօրոք ստեղծված երաժշտական ֆոնդին. քանդակագործը, ճարտարապետը. բանվորը. բոլորն իրենց գործն էին անում... իսկ հիմա՞ , հիմա՞»:

«Դեղնած դաշտերին»- Մարիետա Բադալյան
«Սիրտս ցավում է»- Մարիետա Բադալյան
27709 | 2
Facebook