Փետրվարի 19-ից մարտի 2-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա «Աէրոֆլոտ oփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի 3 մրցաշար`
A մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները,
B մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները,
C մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները:
Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը: C մրցաշարում Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝ Մարկ Բասենցյանը։