Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկում է «Աէրոֆլոտ oփեն»-ը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները

12:35, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Մեկնարկում է «Աէրոֆլոտ oփեն»-ը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները

Փետրվարի 19-ից մարտի 2-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա «Աէրոֆլոտ oփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի 3 մրցաշար`
     A մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները,
     B մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները,
     C մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները:

Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
     B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը: C մրցաշարում Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝ Մարկ Բասենցյանը։

2317 | 0
Facebook