Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում օգտագործված քիմիական զենքի հետևանքով տուժածների թիվը հասնում է 81-ի

12:10, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Սիրիայում օգտագործված քիմիական զենքի հետևանքով տուժածների թիվը հասնում է 81-ի

Աֆրինում Քրդական ինքնապաշտպանության ուժերին պատկանող հիվանդանոցում գործունեություն ծավալող գերմանացի և ֆրանսիացի բժիշկները հաստատել են, որ տասնյակ քուրդ զինյալներ ու քաղաքացիներ են դիմել հիվանդանոց, որոնց մոտ նկատվել է շնչառության դժվարություն, աչքի բիբի լայնացում, ինչպես նաև մաշկի վրա կարմիր հետքեր, որոնք ապացուցում են, որ թուրքական ուժերն Աֆրինը թիրախավորել են քլոր պարունակող ռումբերով, այս մասին հայտնում է «Արևելք»-ը:

«Ալ Տիար» լրատվականի փոխանցմամբ, վիրավորներից 38-ը կանայք են, 16-ը՝ երեխաներ, մյուսները՝ զինյալներ:

Հիշեցնենք՝ թեև Թուրքիան հերքել է, որ փետրվարի 17-ին Սիրայում քիմիական զենք է կիրառել, փորձաքննությունն այլ բան է ապացուցել:

3447 | 0
Facebook