Հայտնի են դարձել Դաղստանի եկեղեցու մոտ տեղի ունեցած կրակոցների զոհերի ու տուժածների անունները, տեղեկացնում է РБК-ն: Զոհերի թվում են՝ Նադեժդա Թերլինյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շերբակովան, Վերա Մորգունովան, Լյուդմիլա Լեուդկինան: Վիրավորվել են՝ Նադեժդա Կուշնարևան, Նատալյա Պլետուխինան, Վերա Բլիննիկովը, Խեզրիև Սոլթանսաիդը և Մոհամեդ Ռամազանովը:
Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան անհայտ անձը որսորդական հրացանից կրակ էր բացել Կիզլյարի եկեղեցու ծխականների վրա: Նա բղավում էր «Ալլահ ագբար»: Րոպեներ անց հարձակման հեղինակին ոստիկանները ոչնչացրել են:
Նշվում է, որ տղամարդը հարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: