Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուսնու հետ վիճաբանությունից հետո 53-ամյա կինն ինքնասպանության նպատակով «բզեզի դեղ» է խմել

13:30, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Ամուսնու հետ վիճաբանությունից հետո 53-ամյա կինն ինքնասպանության նպատակով «բզեզի դեղ» է խմել

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Մարտունու բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։10-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «էկզոգեն թունավորում՝ բզեզի դեղով» ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի կին, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 53-ամյա Թ. Ա-ն է, ով նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ 59-ամյա Ս. Ա.-ի հետ, որից հետ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «բզեզի դեղ» անունով հայտնի թունաքիմիկատ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Ա.-ն այս պահին գտնվում է Մարտունու բժշկական կենտրոնում։

8763 | 0
Facebook