Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

12:25, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Լավ է, երբ երկրիդ գործող նախագահը նման հանդուրժող բառապաշար է ունենում թշնամու ելույթների նկատմամբ, որը ոչ միայն միջազգային այս համաժողովում է որդեգրվել, սակայն շատ կարևոր և անհրաժեշտ է ու շատ ավելի լավ կլինի, եթե սեփական ժողովրդի նկատմամբ էլ իշխանությունները լինեն հանդուրժող և գործեն ՀՀ օրենքներով: Լինեն կարեկից ու հանգիստ լսեն մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի վերաբերյալ ամենասուր քննադատություններն ու լուծեն դրանք գործող Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան: Չմոռանամ հուշել, որ Սահմանադրությամբ մեր երկիրը սոցիալական է հռչակվել, սակայն սոցիալական արդարություն ուղղակի չկա՛:
     Պարոն նախագահ, որքան էլ որ անձամբ գնահատում եմ թշնամու ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան Ձեր սառնասիրտ ելույթները, սակայն այն կարժևորվի, եթե մեր հասարակության բողոքող խավերի նկատմամբ հանդուրժող գործելաոճ որդեգրեն Ձեր քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչները:

11551 | 1
Facebook