Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն՝ Ռուսաստանի հետ երկխոսության պայմանների մասին

22:05, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Պորոշենկոն՝ Ռուսաստանի հետ երկխոսության պայմանների մասին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևի ու Մոսկվայի միջև փոխգործակցությունը հնարավոր կլինի, եթե վերականգնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, փոխանցում է Интерфакс-ը:

«Երբ ռուսներն իրենց զինվորներին դուրս կհանեն իմ տարածքից՝ ուկրաինական հողերից, երբ կվերականգնենք իմ երկրի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը, հաջորդ օրն իսկ պատրաստ կլինենք տարբեր հարցերով բանակցություններ վարել ՌԴ-ի հետ»,- ասել է Պորոշենկոն՝ հավելելով, որ իր երկրի ներսում ներքին տարաձայնություններ չկան:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր ժողովրդավարությունը փլուզելու համար և կոչ արել ամբողջ աշխարհում արգելել ռուսական դրոշը:

5921 | 0
Facebook