Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայվան», «համբալ», «դիշովկա»... նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու նրա «հարուստ» բառապաշարը

21:05, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
«Հայվան», «համբալ», «դիշովկա»... նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու նրա «հարուստ» բառապաշարը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, առաջարկել գալ, հաղորդում տալ հանցագործության մասին: «Երբ հարցրել եմ՝ մամուլի հրապարակումները բավարա՞ր չեն, ասել են՝ բավարար է... Ասել եմ՝ համարում եք, որ քրեական տարրեր կան, հարուցեք գործ: Ես անձամբ համարում եմ, որ դա եղել է սպառնալիք»,- ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շմայսն՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել է իրեն, հայհոյել ու սպառնալիքներ հնչեցրել: Պատճառը եղել էր այն, որ Երևանի ավագանու նիստի հայտնի միջադեպի մասին խոսելիս՝ Ալեն Սիմոնյանն այսպիսի միտք էր արտահայտել. «Առաքել Մովսիսյանի մակարդակի հավաքածուն այնտեղ գերակշռում է, բնական է, որ միգուցե իրենց համար կնոջն հարվածելն ավելի հեշտ է, բայց իրենց համար տարբերություն չկա»:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի քաղաքական գործունեությունն աչքի է ընկել վիրավորանքների, սպառնալիքների ու հայհոյանքների բազում օրինակներով՝ ինչպես նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հասցեին, այնպես էլ դրա պատերից դուրս:

Առաքել Մովսիսյանը
Առաքել Մովսիսյանը
Լրագրողների հետ Մովսիսյանի հարաբերությունները քաղաքական գործիչ - լրագրող հարաբերությունների համատեքստում չեն եղել։ Մասնավորապես՝ 2014-ին Գազային համաձայնագրերի քվեարկության ժամանակ նա ԱԺ դահլիճում գտնվող լրագրողների մասին ասել էր հետևյալ արտահայտությունը՝ «էդ կապիկներին հանեք, ս***** արեք ստեղից»:
Առաքել Մովսիսյանը
Առաքել Մովսիսյանը

Աղմկահարույց էր նաև նրա 2015-ի սպառնալիքը, երբ Մովսիսյանը սպառնում էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։ Գլխատելուց բացի հայտարարությունների հեղինակներին Մովսիսյանը նաև սեռական բնույթի պատիժ էր խոստանում. «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Առաքել Մովսիսյանը
Առաքել Մովսիսյանը

Դե իսկ՝ «հայվան», «դիշովկա», «համբալ» արտահայտություններն այնքան գործածական են դարձել նրա բառապաշարում, որ շատերն այլևս չեն զարմանում, երբ մամուլում կարդում կամ լսում են, որ Մովսիսյանը նման բառեր է օգտագործել:

Առաքել Մովսիսյանը
Առաքել Մովսիսյանը

17138 | 5
Facebook