Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

08:20, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` փետրվարի 17-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքում` փետրվարի 17-ը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1979 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.90C (1976 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

| | |
2976 | 0