Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ВТБ»-ն գնել է հայազգի գործարարին պատկանող «Մագնիտ» ընկերության բաժնետոմսերի 29,1%-ը

20:30, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
«ВТБ»-ն գնել է հայազգի գործարարին պատկանող «Մագնիտ» ընկերության բաժնետոմսերի 29,1%-ը

Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» առևտրի ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) «ВТБ» միջազգային ֆինանսական խմբին է վաճառել ընկերության բաժնետոմսերի 29,1%-ը:

«Մենք ստորագրեցինք «Մագնիտ» առևտրի ցանցի բաժնետոմսերի 29,1%-ի գնման մասին համաձայնագիրը: Այսպիսով, «ВТБ» խումբը դառնում է «Մագնիտ» ընկերության խոշորագույն բաժնետերը: Սերգեյ Գալիցկիին է մնում 3% փաթեթը, նա մնում է մինորիտար բաժնետեր»,- ասել է ֆինանսական խմբի ղեկավար Անդրեյ Կոստինը համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

«ВТБ»-ի առաջին փոխնախագահ Յուրի Սոլովևովը հայտնել է, որ այժմ «Մագնիտ»-ը կգլխավորի ընկերության ֆինանսական տնօրեն Խաչատուր Փամբուխչյանը:

7385 | 0
Facebook