Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը

23:05, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը

Հարգելի գործընկերներ, փետրվարի 17-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու 85 ամյակին նվիրված փառատոնի փակման գալա համերգը։ Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝«Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը։ Սիմֆոնիան կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (Պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։

Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

2890 | 0
Facebook