Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

16:10, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

Ձայների` 38 դեմ, 35 կողմ հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»` «Ելք» խմբակցության նախագիծը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերադառնալ մինչև 2018 թ-ի ակցիզային հարկի դրույքաչափերին, ինչպես նաև եկամտային հարկի սանդղակում առաջարկվում են փոփոխություններ, որոնց համաձայն՝ լրացուցիչ պետք է նվազեցվի դրույքաչափը: Նախագիծը քննարկվում էր առաջին ընթերցմամբ:

Քվեարկությունից առաջ ելույթ ունեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանց խոսքով, եթե օրենքի այս նախագիծն ընդունվի, բյուջեի միջոցները կտրուկ կնվազեն շուրջ 32 մլրդ դրամով:

2829 | 0
Facebook