Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լապշինը հայտնել է, թե ինչպես կարող է Ադրբեջանի փողերով ներդրում անել Արցախում

15:05, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Լապշինը հայտնել է, թե ինչպես կարող է Ադրբեջանի փողերով ներդրում անել Արցախում

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է Ադրբեջանի դեմ իր դիմումը ՄԻԵԴ-ին:

«Ընկերներ, ինձ հարցնում են, ինչպես եմ ծախսելու փողերը, եթե հաղթեմ Ադրբեջանի դեմ եվրոպական դատը: Այդ մասին չեմ մտածել, անկեղծ ասած: Կհաղթենք, հետո կխոսենք: Սակայն մի հարց ունեմ: Ենթադրենք, զուտ տեսականորեն, Ադրբեջանից 50 հազար եվրո պահանջեցի: Եվ դրանով Ստեփանակերտի կոնյակի գործարանից հազար շիշ արցախյան անմահական կոնյակ գնեցի: Ստացվում է, որ Ադրբեջանի միջոցով ներդրո՞ւմ արեցի Արցախի տնտեսությունում»,- Facebook-ի իր էջում գրել է բլոգերը:

7797 | 0
Facebook