Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժանի Ավետիսյանի համատեղ նամակը

14:03, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժանի Ավետիսյանի համատեղ նամակը

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը համատեղ նամակ են հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

Փետրվարյան ապստամբության 97-րդ տարեդարձն է:

Անանց և անուրանալի էթրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ այդ ապստամբության նշանակությունը:

Եթե Սարդարապատյան ընդվզումը վերածնեց Հայոց պետականությունը, ապա Փետրվարյան ընդվզումը, նույնիսկ պարտված լինելով, պահպանեց դրա հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:

Լեռնահայաստանի աննկուն ոգորումի հետ միասին այն թրքաբոլշևիկյան համակարգին ստիպեցընդունել, որ մենք արժանապատվություն ունենք, ուստի նաև ունենք Հայրենիքի ու պետականության իրավունք:

Փետրվարյան ապստամբությունը նաև ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունը դատապարտված չէր, ինչպես շատերն են կարծում:

Եթե Լեռնահայաստանի նման ամբողջ երկրում իշխեին ազատատենչությունը և ընդվզման ոգին, եթե գոնե 1919 թ. սկսած Նժդեհի տեսակը վճռական մենակի հոգեբանությամբ համախմբեր ուառաջնորդեր ամբողջ հայրենաբնակ հայությանը, ապա 1-ին Հանրապետությունը կապրեր ու կբարգավաճեր:

Հենց դա՛ հասկացավ թրքաբոլշևիկությունը, որ մասամբ ընկրկեց և հրաժարվեց մեզ ամբողջությամբ մարսելու մտքից: Նա հասկացավ, որ մեր արժանապատվության ու գոյության արմատը կտրելու փորձը կարթնացնի մի դիմադրություն, որ կձախողի իր բոլոր ծրագրերը:

Ցավոք սրտի, Լեռնահայաստանից դուրս բոլշևիկության դեմ համարժեք և հետևողական պայքար չեղավ և այն ցեցի նման ներսից քայքայեց ու կործանեց 1-ին Հանրապետությունը:

Բոլշևիկությունը հիմա էլ իշխում է մեր երկրում: Թե՛ որպես կառավարման մշակույթ, և թե՛ ի դեմս այն կրող կառավարիչների՝ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Բայց մեր ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ 1-ին Հանրապետության ու Հայրենիքի իրավունքի ժառանգորդի և Փետրվարյան ապստամբության հետնորդի տեսակ է, որ ունի նաև թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 2-րդ ընդվզման՝ Սասնա Ծռերի ապստամբության փորձն ու օրինակը:

Եվ մեր ժողովրդի այս տեսակի կարևոր առաջադրանքներից մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) ազատագրելիս զուգահեռաբար արմատախիլ անել բոլշևիկությունը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրի ներքին վիճակը, ինչպես նաև գաղութային համակարգի կազմալուծման գործընթացը 1-ին Հանրապետության ժամանակվա համեմատությամբ շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա համար:

Համոզված ենք, որ Փետրվարյան բնույթի համազգային ընդվզմամբ շուտով ստեղծելու ենք թրքաբոլշևիկյան համակարգից ազատագրված, 1-ին Հանրապետության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի ժառանգորդ Նոր՝ Կուր–Արաքսյան Հանրապետությունը:

Մե՛նք ենք տերը մեր Երկրի:

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան

16.02.2018 թ.

| | |
2981 | 0