Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»․ Աշոտ Կարապետյան

23:00, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»․ Աշոտ Կարապետյան

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան չէր ապահովել դահուկներով և դահուկային կոշիկներով։ Խնդրի մասին բարձրաձայնել է ինքը՝ մարզիկը ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում։ Բարձրացված աղմուկից հետո, այսօր Կարապետյանն ստացել է անհրաժեշտ մարզագույքը։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեր օլիմպիականն անդրադարձավ տարածված կեղծ լուրերին։

«Մի շարք հրապարակումներում նշված է, որ ես անձնական խնդիր ունեմ Արթուր Հարությունյանի հետ։ Եթե ես ունենայի նրա հետ անձնական խնդիրներ, ես դրանք անձնական հարթության վրա կպարզեի։ Իմ խնդիրներն իմ դահուկներն են ու իմ սպորտը։ Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ ընկեր Հարությունյանի հետ։ Նա զանգահարել և հարցրել է, թե ինչու այդ հարցով իրեն չեմ դիմել ու որ պարտադիր չէր լրատվամիջոցների միջոցով հարցը լուծել։ Ես պատասխանեցի, որ 8 անգամ ասել եմ, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Ես իր հետ շատ լավ եմ, ամեն հանդիպելուց շատ ջերմ ենք միմյանց հետ։ Իմ խնդիրը դահուկ ունենալն է։ Իմ վիճակը որ այսպիսին է, ֆեդերացիան է մեղավոր, ինձ թվում է։ Էլ ո՞վ է մեղավոր, որ մրցաշրջանի մեկնարկից տղաներն ստանում են մարզագույք, իսկ ես՝ ոչ։ Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել, որ ես այս ամենն անում եմ, որ Արթուր Հարությունյանին վնասեմ։ Նորից եմ կրկնում, եթե ես ներքին խնդիրներ ունենայի, իր հետ կպարզեի»,- նշեց Կարապետյանը։

Երեկ, MAMUL.am-ին տված հարցազրույցում, Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը նշել էր, որ Աշոտն անցած տարի ատացած դահուկներ ունի, որոնք կարող էր իր հետ տանել Փհենչհան։ Դրան ի պատասխան Կարապետյանը նշեց․ «Ես ունեմ մեկ զույգ դահուկներ, որոնք ստացել եմ 2016-ի հոկտեմբերին՝ Սենթ Մորիսում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ մյուս տղաների հետ։ Ես դրանցով քշել եմ, դրանք մաշվել են, սրել եմ, բայց էլի են մաշվել։ Կանթերը ջարդված են: Մյուս տղաներն էլ, որ իմ հետ այդ դահուկներից ստացել էին, հիմա դրանք չեն օգտագործում։ Դրանցով ի վիճակի չէի այստեղ քշել։ Ինձ պետք է նորմալ դահուկ լինի։ Շատ հնարավոր է, որ դրանցով ընկնեի և վնասվածք ստանայի։ Բայց ես հո հասկանում եմ, որ դրանցով չի կարելի մեկնարկի դուրս գալ, նույնիսկ մարզումների չեմ կարող դուրս գալ, դրանք մաշված են։ Այդ դահուկները պետք է լավ վիճակում լինեն։ Ես դրանցով կդժվարանայի սահել, և 90 % հավանական է, որ վնասվածք կստանայի։ Դրանք տանն եմ թողել, իսկ ընկերոջս դահուկներն ավելի լավ վիճակում էին, քանի որ նա քիչ էր քշել այդ դահուկներով։ Բերել էի, որ 2 օր քշեի դրանցով, մինչև նոր դահուկներս տային»։

Կարապետյանն անդրանդարձավ նաև իր մրցելույթին թերահավատորեն մոտեցողների կարծիքներին․ «Ես դեռ 18 տարեկան եմ։ Մեդալն սկսում է վերջին տեղից։ Պետք է վերջին տեղ գրավես, որ հետո առաջին տեղ գրավես։ Միանգամից ոչ ոք ոչնչի չի հասնում։ Այս օլիմպիական խաղերն ինձ շատ բան կտան։ Ես մեծ օգուտ կարող էի քաղել ամեն օր ուժեղ մարզիկների հետ մարզումների դուրս գալուց։ Նրանք իրենց փորձով կկիսվեին ինձ հետ։ Այդ օրերին, որ մարզումները բաց եմ թողել, սովորելու հնարավորություն եմ կորցրել։ Ինչքան շատ մարզվեմ նրանց հետ, այդքան շատ օգուտ կքաղեմ, կնայեմ, կհարցնեմ, այդ բարդ մրցուղին կանցնեմ։ Ինքան շատ մարզվեմ ուժեղների հետ, այդքան ավելի շատ բան կսովորեմ։ Այստեղ աշխարհի ուժեղագույններն են։ Փորձում եմ նրանցից օրինակ վերցնել: Հիմա դահուկներս արդեն ինձ մոտ են և կենտրոնանում եմ մարզումներիս վրա»,- եզրափակեց մարզիկը։

Կատարինե Այդինյան

| | |
5141 | 2