Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում հասարակական տրանսպորտը կարող է անվճար դառնալ

00:10, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Գերմանիայում հասարակական տրանսպորտը կարող է անվճար դառնալ

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է մեծ քաղաքներում մասնավոր մեքենաների թվի կրճատման դիմաց հասարակական տրանսպորտն անվճար դարձնելու անհրաժեշտության մասին, գրում է Lifter-ը՝ հղում անելով ֆրանսիական 20 Minutes կայքին:

Այդպիսով գերմանացիները ցանկանում են նվազեցնել երկրում օդի աղտոտվածության մակարդակը:

Այդ գաղափարը, նախ, մտադիր են իրականացնել Գերմանիայի 5 քաղաքներում, ներառյալ՝ Բոնն ու Էսսենը:

Նախագիծը կթողարկվի տարեվերջին և հազարավոր մարդկանց թույլ կտա օգտվել անվճար տրամվայից և մետրոյից:

Գերմանիայում հասարակական տրանսպորտը կարող է անվճար դառնալ
Գերմանիայում հասարակական տրանսպորտը կարող է անվճար դառնալ
Գերմանիայում հասարակական տրանսպորտը կարող է անվճար դառնալ
Գերմանիայում հասարակական տրանսպորտը կարող է անվճար դառնալ

Պարբերականը նշում է, որ այդ միջոցը նպատակ ունի նաև հանդարտեցնել Եվրոմիության ղեկավարներին, մասնավորապես, Բրյուսելին, որը մտադիր է 9 երկրի դեմ, ներառյալ՝ Գերմանիան և Ֆրանսիան, հայց ներկայացնել Եվրոպական դատարան՝ օդի աղտոտվածության դեմ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու մասին:

10274 | 0
Facebook