Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ա՛յ մանրապճեղներ, դուք հո թուրքի բալա՞ չեք». Արմեն Մովսիսյանը՝ Մոսկովյան փողոցն ասֆալտապատելու մասին

16:40, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
«Ա՛յ մանրապճեղներ, դուք հո թուրքի բալա՞ չեք». Արմեն Մովսիսյանը՝ Մոսկովյան փողոցն ասֆալտապատելու մասին

«Պարզվում է՝ Հայաստանում փող կա: Միայն մտածեք՝ 460 հազար դոլար՝ նորմալ փողոցն էլի ասֆալտելու համար: Էս անկուշտ էակները հաստատ հայ չեն: Ա՛յ, դուք մանրապճեղներ. ավել փող կա բանակին ուղղեք, ինչպե՞ս ձեր անկուշտ մռութներին հասցնենք: Դուք հո թուրքի բալա չե՞ք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը նույնպես անդրադարձել էին այս խնդրին: «Մոսկովյանը Երևանի համեմատաբար բարեկարգ փողոցներից է ու այստեղ որևէ բան անելն անիմաստ է, մինչդեռ Տարոն Մարգարյանն ու նրա հանցավոր թիմը պլանավորում են Երևանի բյուջեից շուրջ կես մլն դոլար տրամադրել նորոգմանը»,- հայտարարել էին նրանք:

7851 | 0
Facebook