Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել իր դիվերսանտներով

16:25, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել իր դիվերսանտներով

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը դիտարկում է Բաքվում գտնվող հայերի փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ, գրում է rusarminfo-ն:

«Մենք դիմել ենք միջազգային մի քանի կազմակերպությունների՝ կապված Հայաստանում գտնվող Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի հարցի հետ: Այդ հարցով մեր կողմից աշխատանքներ են տարվում: Ինչպես նաև դիտարկվում է Ադրբեջանում գտնվող հայերի հետ փոխանակման հարցը»,- ադրբեջանական կայքերից մեկը մեջբերում է հանձնաժողովի քարտուղարի խոսքը:

Ադրբեջանում այժմ գտնվում են ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանն ու ԱՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:

15379 | 0
Facebook