Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հայտնի են «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները

15:40, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Հայտնի են «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները

«Դեպի Եվրոտեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկին մնացել են հաշված օրեր:

Փետրվարի 19-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում, հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2018»-ին:

7020 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
eeeeeeee
eeeeeeee 01:30, 16.02.2018
http://www.1in.am/2299283.html
MAR.fr
MAR.fr 19:34, 18.02.2018
es MHERIN em tesnum miayn; MARI fransia