Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ես մենակ տեսանյութն եմ տեսել, չեմ կարող գնահատական տալ». կառավարության անդամները՝ քաղաքապետարանի միջադեպի մասին

15:15, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
«Ես մենակ տեսանյութն եմ տեսել, չեմ կարող գնահատական տալ». կառավարության անդամները՝ քաղաքապետարանի միջադեպի մասին

Կառավարության անդամները պատասխանում են քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին առնչվող «Ազատության» լրագրողի հարցերին, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում ավագանու կին անդամների նկատմամբ ՀՀԿ-ի կողմից իրականացված բռնությանը:

Արմեն Ամիրյան՝ Մշակույթի նախարար. «Անշնորհքություն էր»:

Արծվիկ Մինասյան՝ Բնապահպանության նախարար. «Կարծում եմ՝ մենք քաղաքակիրթ մշակույթի ձևավորման խնդիր ունենք»:

Լևոն Ալթունյան՝ Առողջապահության նախարար. «Ես լսել եմ քաղաքապետի հայտարարությունը, որ բռնություն չի եղել: Ես կարող եմ դատել միայն հայտարարություններով»:

Լևոն Մկրտչյան՝ Կրթության և գիտության նախարար. «Իմ կարծիքով գոյություն ունի ինչ-որ մի աստիճան, որից ներքև ոչ ոք իրավունք չունի իջնելու: Ցանկացած բռնության նկատմամբ պետք է բացասական վերաբերմունք դրսևորել»:

Վահան Մարտիրոսյան՝ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար. «Ես մենակ տեսանյութն եմ տեսել, միայն տեսանյութի հիման վրա ես չեմ կարող գնահատական տալ, եզրակացություն անել»:

Շավարշ Քոչարյան՝ փոխարտգործնախարար. «Չի կարելի, որ որևէ մարմնի՝ պետական կլինի թե տեղական ինքնակառավարման, մակարդակն իջեցվի կեղտաջրերի և քաշքշուկի մակարդակի. դրանից լավ հոտ չի գալիս»:

1452 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am