Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ուժային կառույցներն օգտագործվում են որպես գործիք՝ ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար». Ա. Սաքունց

14:35, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
«Ուժային կառույցներն օգտագործվում են որպես գործիք՝ ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար». Ա. Սաքունց

«ՀՀ ԱԱԾ-ն այն մարմինն է, որի վրա այս կամ այն քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիայի գործառույթ է դրված: Ոստիկանությունը և բոլոր մյուսները պարզապես մեխանիզմ են, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ցանկացած լրացուցիչ գործողություն իրականացնել»,- նման կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ «Մեդիա կենտրոն»-ում Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության՝ պետության կողմից այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ օպերատիվ-քննչական գործողությունների իրականացման համար օգտագործումը դիկտատուրայի ռեժիմի քաղաքականության ակնհայտ դրսևորում է: «Ուժային կառույցները Հանրապետության իշխանությունների կողմից մեծապես օգտագործվում են հենց որպես գործիք՝ ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար… Այս մարդիկ համարձակություն չունեն օրենսդրության մեջ որոշ հոդվածները «հակասերժիկական» կամ «հակահանրապետական» անվանել»,- ասել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին, մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով՝ Սեֆիլյանի համար պահանջելով 11, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4,6 տարվա ազատազրկում:

996 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ