Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱՄՆ ֆիննախն ակտիվորեն աշխատում է հակառուսական նոր պատժամիջոցների վրա

12:00, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
ԱՄՆ ֆիննախն ակտիվորեն աշխատում է հակառուսական նոր պատժամիջոցների վրա

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Սենատի լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ որպես պատասխան 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտությանը: Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է The Hill-ը:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք հակառուսական նոր պատժամիջոցների վրա՝ փակ քննարկումների շրջանակներում: Կարող եմ վստահեցնել, որ պատժամիջոցները ճանապարհին են: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Մնուչինը:

Լսումների ժամանակ դեմոկրատները պնդել են, որպեսզի Մնուչինը հայտնի նոր պատժամիջոցների նկատմամբ Թրամփի վարչակազմի վերաբերմունքի մասին:

Պարբերականը նշում է, որ Թրամփի վարչակազմը քննադատության է արժանացել այն բանի համար, որ այս տարվա հունվարի վերջին նոր պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ ֆիննախի ղեկավարը սենատորներին վստահեցրել է, որ վարչակազմը շուտով կընդունի այդ պատժամիջոցները:

2580 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ