Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը». Հակոբ Սևան

11:30, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
«Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը». Հակոբ Սևան

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սևանն անդրադարձել է փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ էր քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- ասել է Հակոբ Սևանը: «Վերջին շրջանում մենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախաձեռնություններով հանդես չենք գալիս՝ չցանկանալով շահարկել հայկական հարցը, հաշվի առնելով նաև կոալիցիոն կառավարության և ընդդիմության միջև սուր պայքարը, քանի դեռ կառավարությունը չի հաղթահարել իր ժխտողական կեցվածքը: Միաժամանակ, վստահ ենք, որ գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ հաշվի առնելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները գնալով զարգանում են և ամրապնդվում, ու այլևս սառնություն չկա»,- շարունակել է Հակոբ Սևանը:

1210 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am