Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել «Իսկանդեր»-ների տեղակայման հարցում թափանցիկ լինել

11:15, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել «Իսկանդեր»-ների տեղակայման հարցում թափանցիկ լինել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել բաց և թափանցիկ լինել Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայման հարցում, հաղորդում է Svoboda.org-ը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրոպայի սահմանին «Իսկանդեր»-ները տեղակայված են մշտական հիմքով: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը Կալինինգրադում մշտապես զարգացնում է ռազմական ենթակառուցվածքներն ու մեծացնում ռազմական ներկայությունը:

Փետրվարի սկզբին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել էր, որ Ռուսաստանը Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռային համակարգեր է տեղակայում: Դրանից հետո մտավախություններ էին առաջացել, որ հրթիռային համակարգերը կմնան քաղաքում մշտական հիմքով:

| | |
3128 | 0