Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավելի վատ, քան սառը պատերազմի տարիներին». ԵՄ-ն գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը

10:55, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
«Ավելի վատ, քան սառը պատերազմի տարիներին». ԵՄ-ն գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը

Ռուսաստանի և Եվրոմիություն հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա՝ սառը պատերազմի տարիներից ի վեր: Այս մասին հայտարարել է ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը:

«Սառը պատերազմի տարիներից ի վեր ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները, կարծում եմ, գտնվում են ամենացածր մակարդակի վրա»,- Коммерсант-ի հետ զրույցում ասել է դիվանագետը:

Էդերերի խոսքով՝ Մինսկի համաձայնությունների իրականացումն առանցքային պայման է Եվրոմիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման համար:

Նա նաև նշել է, որ ներկայում իրավիճակի կայունացման որոշակի նշաններ կան:

«Միևնույն ժամանակ, երկու կողմերը ձգտում են պահպանել հաղորդակցման ալիքները: Մենք հարևաններ ենք: Եվ մենք չենք կարող հերքել այն փաստը, որ ունենք ընդհանուր հարցեր և սպառնալիքներ, որոնցով անհրաժեշտ է զբաղվել»,- եզրափակել է Էդերերը:

4346 | 0
Facebook