Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Հայաստանն այլ ելք չունի. ԱՄՆ հետախուզության հետքերով. «Ժամանակ»

09:55, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Հայաստանն այլ ելք չունի. ԱՄՆ հետախուզության հետքերով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը կամ դրանում արցախյան խնդրին անդրադարձը Հայաստանում դարձել է բավականին մեծ ուշադրության առարկա: ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները փետրվարի 13-ին մասնակցել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին, որտեղ ներկայացրած զեկույցում ասվում է 2018 թվականին Ղարաբաղի շուրջ լարվածության ռազմական խոշոր բախման վերաճելու կամ պարզապես լայնածավալ պատերազմի վտանգի մասին:

Միանգամայն բնական է, որ Հայաստանի հասարակությունը շատ զգայուն է այդօրինակ կանխատեսումների կամ ահազանգերի հանդեպ, և հատկապես, եթե խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսին ԱՄՆ հետախուզությունն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3006 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am