Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Love is…»-ի ստեղծման ու նրա հեղինակների հուզիչ սիրո պատմությունը

19:10, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
«Love is…»-ի ստեղծման ու նրա հեղինակների հուզիչ սիրո պատմությունը

«Love is…» կոմիքսները, որոնք այժմ կարելի է գտնել նույնանուն մաստակների տուփի մեջ, ստեղծվել են նորզելանդացի նկարիչ մուլտիպլիկատոր Քիմ Գրոուֆի կողմից: Երբ Քիմը 19 տարեկան է եղել, թողել է ամեն ինչ ու մեկնել ճանապարհորդելու աշխարհով մեկ: 6 տարի անց նա հասել է Քալիֆորնիա, որտեղ էլ ծանոթացել է իտալացի Ռոբերտո Քասալայի հետ: Նա իր սիրեցյալի համար անձեռոցիկի վրա պարբերաբար նկարել է տեսարաններ՝ թմբլիկ ու մերկ աղջկա ու տղայի մասնակցությամբ: «Ես փոքրիկ էսքիզներ էի անում, որ արտահայտեմ իմ զգացմունքները,- ասել է նա,- դա նույնն էր, ինչ օրագիր պահելը»:

«Love is…»
«Love is…»

     Քիմ ու Ռոբերտոն ամուսնացել են նորզելանդական այն նույն եկեղեցում, որտեղ որ պսակադրվել են Քիմի ծնողները: Հարսնացուի գլխին եղել է մարգարտածաղկե թագ ու քող, նույնպիսին նա հետագայում պատկերել է իր հերոսուհու գլխին:
«Love is…»
«Love is…»
«Իմ հայրը մահացել է, երբ ես երիտասարդ եմ եղել, այնպես որ, երբ Ռոբերտոն խնդրեց իմ ձեռքը, ես համաձայնեցի՝ ասելով՝ չմեռնես, քանի ես կամ: Նա ծիծաղեց և ասաց՝ կփորձեմ»:
Քիմ Գրոուֆ և Ռոբերտո Քասալա
Քիմ Գրոուֆ և Ռոբերտո Քասալա

     Ամուսնությունից հետո Ռոբերտոն որոշել է դառնալ կոմիքսների թողարկման պրոդյուսերն, ու այսպես 1970-ի հունվարի 5-ին «Love is…»-ը լույս է տեսել: Իսկական նկարչուհի Քիմն իրեն երբեք չի համարել. հարցազրույցներից մեկում նա ասել է. «Եթե ես կարողանայի, ռոմանտիկ եգեր կգրեի, սիրո մասին երգերն ինձ խորապես հուզում են: Բայց գեղեցիկ գրել ես չգիտեմ, ուստի ստիպված ընտրեցի այլ թեմա՝ իմ զգացմունքներն արտահայտելու»:
Քիմ և Ռոբերտո Քասալաներ
Քիմ և Ռոբերտո Քասալաներ

     Կոմիքսները շատ արագ են հռչակ ձեռք բերել, դրանք սկսել են տպել ոչ միայն ամսագրում, այլև մարզաշապիկների, օրացույցների, պաստառների, բաժակների ու այլ առարկաների վրա:
     «Love is…»-ի հերոսները հարաբերությունների տարբեր փուլեր են անցում՝ ծանոթությունից մինչև ամուսնություն և հերոսներից մեկի մահ:
     Ինչպես կոմիքսի հերոսներն, այնպես էլ Քիմն ու Ռոբերտոն, երեխաներ են ունենում, միայն թե հերոսներն ունենում են տղա և աղջիկ, իսկ Քիմն ու Ռոբերտոն՝ երկու տղա: Տղաները ծնվել են, երբ ընտանիքն արդեն Անգլիա է տեղափոխված եղել:
«Love is…»
«Love is…»

«Love is…»-ն այնքան է տարածվել, որ Ռոբերտոն ստանձնել է կոմիքսների գործերի ղեկավարությունն ու ստեղծվել է առանձին ընկերություն՝ Minikim-ը:
     Ցավոք, ընտանիքի երջանկությունը երկար կյանք չի ունեցել: 1975-ին Ռոբերտոյի մոտ հայտնաբերվել է ձվարանների անբուժելի ու շատ ագրեսիվ քաղցկեղ: Քիմը դադարել է աշխատել կոմիքսների վրա, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի սիրելի հետ: Բայց առհասարակ հրաժարվել դրանցից նա չէր կարող, ուստի խնդրել է անգլիացի նկարազարդող Բիլ Էսփրիին իր փոխարեն նկարել կոմիքսներ ու ստորագրել իր իսկ կեղծանունով: Հենց Բիլի վրձնից են ծնվել առաջին գունավոր «Love is…»-ները:

«Love is…»
«Love is…»

     Հաջորդող մեկ տարին Քիմն անց է կացրել ամուսնու համար դեղեր փնտրելով՝ փորձելով նրան հեռու պահել վատ լուրերից: 1975-ին Ռոբերտոյին վիրահատել են: «Մենք խոսում էինք Սուրբ ծննդի նվերների մասին, և ես ասացի, որ չեմ ուզում ադամանդյա մատանի, այլ ուզում եմ երեխա»: Այդ ժամանակ էլ ամուսինները վճռեցին, որ պահպանեն Ռոբերտոյի սերմնահեղուկը, որը պետք կգար, եթե չստացվեր երեխա բեղմնավորել մինչև Ռոբերտոյի մահը:
     Ռոբերտո Քասալին մահացել է 1976 թվականին՝ 31 տարեկան հասակում, և կոմիքսներում մնացել է միայնակ աղջիկ Քիմը՝ տապանաքարի մոտ:
     16 ամիս անց Քիմը լույս աշխարհ է բերել երեխայի՝ կիրառելով ամուսնու սառեցված սերմնահեղուկը: Ու թեև այրին ստացել է աջակցության բազմաթիվ նամակներ, կրոնական լրատվամիջոցներում նրան մեղադրել են «կրոնական բարքերին դեմ գնալու համար»:
Քիմ Քասալա և Միլո
Քիմ Քասալա և Միլո

     Ես ու Ռոբերտոն շատ էինք ուզում մեր 2 որդիներին քույր կամ ևս մեկ եղբայր նվիրել: Այժմ, շնորհիվ բժիշկների հոգատարության ու համբերության, դա հնարավոր դարձավ: Ես ստացա ևս մեկ հիշատակ իմ հիանալի ամուսնուց»:
     Բրիտանական թերթերը երեխային կնքեցին «Հրաշամանուկ» անունով, իսկ թողարկված «Love is…»-ում հերոսուհին մանկասայլակ էր քշում, գրառումն էլ այսպիսին էր. «Ուրախ ենք ներկայացնել Միլո Ռոբերտոյին: Ծնողները՝ Քիմ և Ռոբերտո (հետմահու, արհեստական բեղմնավորման ճանապարհով)»:
     Ի պատասխան իրեն քննադատողներին՝ Քիմը գրել է. «Միլոն այստեղ է՝ շնորհիվ իր հայրիկի ու մայրիկի սիրո: Եթե ինչ-որ մեկը քննադատում է նման երևույթը, նշանակում է՝ աշխարհը կորցրել է համամասնության զգացումը: Մենք փորձում էինք երեխա ստեղծել արհեստական բեղմնավորման ճանապարհով՝ մինչև Ռոբերտոյի մահը: Եթե իմ ամուսինը ողջ մնար, Միլոն կբեղմնավորվեր ամուսնության օրոք: Ի՞նչ է փոխում Ռոբերտոյի մահը»:
Քիմ Քասալան տղաների հետ
Քիմ Քասալան տղաների հետ

     Ցավոք, Քիմը ևս երկար կյանք չի ունեցել: Նա մահացել է 55 տարեկան հասակում ոսկրերի ու լյարդի քաղցկեղից՝ Անգլիայի Սուրրեե քաղաքի իր տանը: Նրա ավագ որդին՝ Ստեֆանոն, շարունակել է ընտանեկան բիզնեսը: Այժմ Բիլ Էսփրին նկարում է «Love is…»-ի պատմությունները Քիմ կեղծանունով, ինչպես էլ նշված է պայմանագրում, չնայած որ Քիմը վաղուց լքել է այս աշխարհը:
     Ի դեպ, «Love is»-ի պատկերներով թուրքական ընկերությունը դեռ 90-ականներին սկսել է մաստակի արտադրություն, իսկ այդ մաստակները մեծ տարածում են գտել ԱՊՀ տարածքում, նաև՝ Հայաստանում ու վաճառվում են մինչ օրս: Այնինչ նկարազարդումների հեղինակ Բիլ Էսփրին այդ մասին իմացել է միայն 2008-ին, երբ նրան է զանգահարել մի լրագրող ու հարցրել, թե ինչ կարծիք ունի իր նկարազարդումներով մաստակ թողարկելու վերաբերյալ:

23166 | 0
Facebook