Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Ֆեդերացիան ի՞նչ մեղավորություն ունի». Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահն՝ օլիմպիական խաղերին առանց դահուկ մնացած հայ մարզիկի մասին

22:20, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Ֆեդերացիան ի՞նչ մեղավորություն ունի». Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահն՝ օլիմպիական խաղերին առանց դահուկ մնացած հայ մարզիկի մասին

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան չի ապահովել դահուկներով և դահուկային կոշիկներով։ Խնդրի մասին բարձրաձայնել է ինքը՝ մարզիկը ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում։ Պարզաբանում ստանալու համար MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի հետ։

-Ինչպես կմեկնաբանեք ֆեդերացիայի հասցեին հնչեցված մեղադրանքները, որ մարզիկն օլիմպիական խաղեր է մեկնել առանց դահուկների։

-Ֆեդերացիան ի՞նչ մեղավորություն ունի, եթե ֆեդերացիայի փոխնախագահն ու գլխավոր մարզիչն, ինչպես նաև ՀԱՕԿ-ի ներկայացուցիչը գտնվում են Փհենչհանում։ Մարզիկի դահուկը շարքից դուրս է եկել։ Նոր դահուկներ են պատվիրվել, որոնք վաղը կլինեն մարզիկի մոտ։ Պատվերներն ուշ են հասնում Հարավային Կորեա, դա է խնդիրը։

-Աշոտ Կարապետյանը հայտարարել է, որ մրցաշրջանի մեկնարկին երկու թիմակիցներն ստացել են մարզագույքը, սակայն նա չի ստացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Երկու թիմակիցները գտնվել են Եվրոպայում։ Մրցումներից առաջ են նրանց տրվել դահուկները։ Նույն Աշոտ Կարապետյանն անցած տարի ստացել է իր նոր դահուկները։ Դահուկները պետք է տրվեն մարզիկին՝ մեկնարկից առաջ։ Երեխաները հիմա խաղերին են։ Թող ավարտվեն օլիմպիական խաղերը, վերադառնան հայրենիք, մենք կհավաքվենք, կքննարկենք խնդիրը։

-Ստացվում է, որ մարզիկը ստե՞լ է՝ նշելով, որ մարզագույք չունի։

-Հիմա ինչպե՞ս եք կարծում, ես գնայի խանութից գնեի այդ դահուկներն ու ասեի․ «Առ Աշոտ ջան, էս քե՞զ»։

-Մարզիկը նշում է, որ մրցաշրջանի սկզբից մարզագույք չի ստացել։

-Մրցաշրջանի սկզբից նա ինչո՞վ է մասնակցել մրցաշարերին, եթե 2017 թվականին նրան դահուկ ենք տվել։ Ուզում եմ երեխաները մրցումներին մասնակցեն, նոր իմ խոսքն ասեմ։

-Հանրությունը ցանկանում է իրականությունն իմանալ։

-Հանրությունն ուզում է ճիշտն իմանալ, ապա թող հանրությունն իմանա, որ եթե նա դահուկորդ է եղել և վարկանշային միավորներ է վաստակել, հաստատ կոշիկներով չի մրցումներին մասնակցել։
     -Աշոտ Կարապետյանն, ինձ հետ զրույցում, նշել էր, որ ընկերոջ դահուկներով է մասնակցել մրցաշարերին և վարկանշային միավորներ վաստակել։

-Իսկ իր ընկերոջ դահուկները սեփականն էին։ Դահուկները ֆեդերացիան է տրամադրում։

-Այսինք 4 տարի քշած դահուկո՞վ պետք է օլիմպիական խաղերին մասնակցեր։

-2017 թվականին ես նրան դահուկ եմ գնել։ Մեկ տարվա մեջ հո դահուկը չի մաշվում, հո մեքենա չի։ Հիմա նա ինչ նշել է, լավ է արել, երեխա է։ Ես չեմ ուզում նրան մրցումներից առաջ կոտրել։ Երեխա է, առավել ևս մարզիկ։ Չի կարելի մրցումներից առաջ նրան կոտրել։ Թող լավ մասնակցի։ Թող ինքը կրի, մեղավորն էլ ես լինեմ։ Մենք ունենք այսօր միավորներ վաստակած տղա՝ Արսեն Ներսիսյանը։ Նա 2 օլիմպիական խաղերի է մասնակցել և հրաժարվել է այս մեկին մասնակցելուց՝ ճանապարհ տալով երիտասարդներին։

-ԶԼՆ-երից մեկին տված հարցազրույցում նշել էիք, որ անկախ մարզագույքի որակից, միևնույնն է նա վերջին տեղն է գրավելու։

-Ո՞նց կարող էի նման բան ասել։ Չգիտեմ ո՞ւմ է դա պետք եղել։ Մենք մի քանի երկրներից առաջ ենք։ Մենք միջազգային կարգի մարզիկներ ենք կարողանում պատրաստել։ Ո՞նց կարող են մեր երեխաները նման արդյունք ցույց տալ։

-Այսինքն Ձեր խոսքերն աղավաղվե՞լ են։

-Իհարկե։ Ես հո չեմ ասի մեր երեխաները վերջին տեղն են ընկնելու։ Ես սուտ չեմ խոսում։ Աշոտը մեր երեխան է։ Մենք մի ընտանիք ենք, նամանավանդ մեր ֆեդերացիան։ Մենք փայփայում ենք ընտանիքի բոլոր անդամներին և հպարտանում նրանցով։ Ֆեդերացիան ամեն ինչ անում է մարզիկների համար։

-Կարապետյանը նշել էր, որ չի ցանկանում ուրիշ երկրի մարզիկի օգտագործած դահուկով մեկնարկի դուրս գալ։

-Օգատգործած դահուկով են պարապում։ Օգտագործածով պարապում են, նորով մեկնարկի դուրս գալիս։ Դա արդեն պրոֆեսիոնալիզմ է։

-Հայ մարզիկին նսեմացնում է այն հանգամանքը, որ նա պետք է ուրիշ երկրի մարզիկի հին դահուկներով քշի։

-Ավստրիացու դահուկներն է քշելու։ Ի՞նչ անենք, որ մեր երկիրը դահուկ չի արտադրում։ Այսինքն օգտագործած դահուկը ո՞րն է։ Որ մարդիկ գալիս են Ծաղկաձորում «պրակատից» դահուկ են վերցնում, ի՞նչ է ասում են ուրիշի դահուկ է։

-Այդ վերցնողները բայց պրոֆեսիոնալ մարզիկներ չեն և Հայաստանը չեն ներկայացնում օլիմպիական խաղերին։

-Այս մարզիկը քշել է, թե չի քշել, ինչ տարբերություն։ Ես տեղյակ չեմ, թե ինչ է ասում նա։

-Ինչո՞ւմ է խնդիրը, որ մարզիկն օլիմպիական խաղերին չունի դահուկներ։

-Դահուկները պատվիրել էինք և պետք է տեղում գնեինք։ Ուշացրել են։ Մեզ համար հեշտ է, որ Եվրոպայում լինի այդ ամենը, քանի որ մաքսային հարցեր չեն լինում։ Հիմա Կորեայի հետ մաքսային խնդիրներ կան։
     -2 ամիս առաջ հնարավոր չէ՞ր լուծել մարզիկի գույքի խնդիրը։

-Նա 2 ամիս առաջ ուներ դահուկներ։ Մենք նրան ասեցինք, որ հներով քշի մինչև օլիմպիական խաղեր հասնի, հետո արդեն նորը կտանք։

-Անձնական միտում չի՞ հետապնդել Կարապետյանին դահուկ չտրամադրելը։

-Ոչ, ինչպես կարող է անձնական միտում ունենալ։ Նա մեր երեխան է։ Ժամանակին ես նրա հոր հետ դահուկ եմ քշել։ Հերքում եմ, անձնական միտում չկա։

-Նշվում էր նաև, որ քսուկների խնդիրներ կան։

-Չունենք քսուկի խնդիր։ Չի կարող նման բան լինել։ Դա հեքիաթային աշխարհից է։

Կատարինե Այդինյան

| | |
8253 | 0