Երեկ, ինչպես հայտնի է, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը Նուբարաշենի տարածքն աղտոտող կոյուղաջրերով լի տարաներ էր բերել ավագանու նստին: Այս փաստը վրդովեցրել էր ՀՀԿ խմբակցության անդամներին և ՀՀԿ-ական տղամարդիկ բռունցքներով էին պայքարել «Երկիր ծիրանի»-ի կանանց դեմ: Միջադեպն, արդեն երկրորդ օրն է, շարունակում է մնալ լրատվամիջոցների ու սոցցանցերի քննարկման թեման, ոմանք մեղադրում են նախաձեռնության հեղինակներին, ոմանք էլ՝ կանանց վրա ձեռք բարձրացրած տղամարդկանց:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ: