Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաստորեն, ինչ-որ մեկը պետք է ծեծ ուտի, որ քաղաքային իշխանություններն իրենց պարտականությունները կատարեն». Նուբարաշենի ՔԿՀ-ի հարակից տարածքի կոյուղագծերը վերակառուցվում են

17:15, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Փաստորեն, ինչ-որ մեկը պետք է ծեծ ուտի, որ քաղաքային իշխանություններն իրենց պարտականությունները կատարեն». Նուբարաշենի ՔԿՀ-ի հարակից տարածքի կոյուղագծերը վերակառուցվում են

«Փաստորեն, ինչ-որ մեկը պետք է ծեծ ուտի, որ քաղաքային իշխանություններն իրենց պարտականությունները կատարեն: Ափսոս, որ տարիներ ձգվող այս վիճակի մեղավորները չեն ծեծը ուտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գրառմանը:

«Այսօր եղանք Նուբարաշեն ՔԿՀ-ի հարակից տարածքում և տեղում ծանոթացանք իրավիճակին։ Այստեղ աշխատանքներ են տարվում՝ խնդրին լուծում տալու նպատակով։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ իրենց հանձնարարել են փորել, իրենք էլ փորում են, ոչնչից տեղյակ չեն։ Կարճ ժամանակ անց մոտեցավ նաև խողովակներով բեռնված մեքենան։

Հոտն իրապես անտանելի էր։ Հարակից շենքերի բնակիչներն ասացին, որ տարիներ շարունակ բողոքել են տարբեր պետական կառույցներին, սակայն խնդիրը լուծում չի ստացել»,- գրել է Վարդանյանը։

7510 | 5
Facebook