Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ամենացավալի արձանագրումը․ Նուբարաշենում ՀՀԿ-ն և յուր թեկնածու Տարոն Մարգարյանն 85% ձայն են հավաքել». Արարատ Միրզոյան

16:45, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Ամենացավալի արձանագրումը․ Նուբարաշենում ՀՀԿ-ն և յուր թեկնածու Տարոն Մարգարյանն 85% ձայն են հավաքել». Արարատ Միրզոյան

Քանի որ «Կոյուղաջրերն ընդդեմ քաղաքապետի» միջադեպը շարունակում է զանազան մեկնաբանություններ ստանալ, հարկ եմ համարում մի քանի արձանագրում անել․

- Ավագանու ԵԾ խմբակցության անդամներն իրականացրել են քաղաքական ակցիա, պերֆորմանս՝ դիտողների համար գուցե ոչ այնքան հաճելի ու ներկաների համար հաստատ ամենևին ոչ բուրումնավետ, բայց քաղաքական ակցիա։ Ինքս էդպես չէի անի, բայց չեմ կարող չընդունել նրանց՝ էդպես անելու իրավունքը։

- ՀՀԿ ֆրակցիայի որոշ անդամներ, այդ թվում մի փոխքաղաքապետ և քաղաքապետի խորհրդական, բռնություն են գործադրել ավագանու անդամի նկատմամբ։ Սա քաղաքականապես անթույլատրելի է։

- ՀՀԿ ֆրակցիայի որոշ անդամներ բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ։ Սա իրավական և բարոյական առումներով անթույլատրելի է։

- Միջադեպի մասնակիցների միջև հավասարության նշան դնելը իրավիճակի սթափ և ադեկվատ գնահատական չէ։

- Նուբարաշենում կոյուղաջրերի խնդիրը կա և շարունակում է մնալ չլուծված։

- Այս ամենի մեջ ամենացավալի արձանագրումը․ Նուբարաշենում ՀՀԿ-ն և յուր թեկնածու Տարոն Մարգարյանը 85% ձայն են հավաքել՝ ամենաշատը Երևանում։

3100 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am