Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ինչո՞վ էր տարբերվում այս միջադեպը նախորդներից. ներկայացնում է Դավիթ Խաժակյանը

16:15, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Ինչո՞վ էր տարբերվում այս միջադեպը նախորդներից. ներկայացնում է Դավիթ Խաժակյանը

«Մեդիա կենտրոնում» «Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. քաղաքական գործիչների էթիկան ու վարքը» թեմայով քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատմել է, թե ինչպես է ծագել երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը: «Նիստը քննարկման փուլում էր, հնչում էր ելույթ, որը կապ չուներ Նուբարաշենի խնդիրների հետ, ու հանկարծ «Երկիր ծիրանի»-ի մեր գործընկերները, հագնելով բժշկական միջոցներ, վերցրին իրենց ձեռքի տարաները և անցան դահլիճով՝ մոտենալով քաղաքապետին: Գարշահոտությունը տարածվում էր, և ՀՀԿ խմբակցության շարքերում խուճապ սկսվեց. անհասկանալի էր՝ մոտենալով քաղաքապետին ի՞նչ են ցանկանում անել: Մի պահ թվում էր՝ իրավիճակը հանդարտվում է. քաղաքապետն իջավ սեղանի մոտից, բայց, երբ «Երկիր ծիրանի»-ի անդամը փորձեց այդ տարան մոտեցնել քաղաքապետի սեղանին, այդ ժամանակ իրեն մեկուսացրին այդտեղից: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները կիրառեցին անհամաչափ բիրտ ուժ նրա նկատմամբ. սկսվեց քաշքշոց, որը վերածվեց ծեծկռտուքի»:

Ներկայացնելով իրավիճակը՝ Դավիթ Խաժակյանը հայտնեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ ինքը թեև մեղադրում է ՀՀԿ-ին բիրտ ուժ կիրառելու համար, սակայն այն գործիքակազմը, որն ընտրել է «Երկիր ծիրանի»-ն, իր համար խորթ է:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այս միջադեպը նախորդներից տարբերվում էր հետևյալով. «Եթե նախկինում լսում էինք ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների կողմից ռեպլիկներ տեղերից, կանոնակարգի խախտումներ էինք տեսնում, այս անգամ դա վերածվեց ֆիզիկական ուժի կիրառման անթույլատրելի երևույթի… Ես հանդես եկա ելույթով և հարկ համարեցի ներողություն խնդրել մեր քաղաքացիներից, որ չենք կարողացել կանխել այդ միջադեպը, և այս ընթացքում մեր ներդրած ջանքերը բավարար չեն եղել դա անելու համար»:

| | |
2756 | 0