Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան

20:10, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան

Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական երաժշտություն։

«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան
«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան
«Այդ երաժշտությունն անգնահատելի է։ Պենդերեցկու նմանին ես չգիտեմ։ Այսօր շատ դժվար է երաժշտություն գրելը, նույնիսկ չեմ հավատում, որ Մոցարտի պես մեկը ծնվի ու շատ լավ երաժշտություն գրի, քանի որ բոլոր նոտաների հետ կարծես թե ամեն բան արված է։ Բայց կա Պենդերեցկին՝ հավասար աշխարհի ամենամեծերին, որը, իսկական երաժշտության վրա խաչ չքաշելով, հրաշալի արվեստ է ստեղծում: Նրա նման երկրորդին ես չեմ ճանաչում։ Նրա սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։
«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան
«Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են». Էդուարդ Թոփչյան

Լեհ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարթա Կովալչեկը Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Ներկայացնելով իր տպավորությունները՝ ջութակահարուհին նշեց, որ երևանյան համերգը միշտ մնալու է իր հիշողության մեջ՝ հրաշալի նվագախմբի և ջերմ հանդիսատեսի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ իր համագործակցությունը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կշարունակվի։ Մարթա Կովալչեկը, անդրադառնալով Պենդերեցկու ստեղծագործություններին, նշեց, որ դրանք բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ են, և իր համար մեծ պատիվ է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները։

Առաջիկա օրերին` մինչև փետրվարի 17-ը, փառատոնի շրջանակներում սպասվում են ևս երեք համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու կամերային և սիմֆոնիկ գործերը։

1487 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am