Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլիվիայում կառնավալի 4 օրերի ընթացքում 40 մարդ է զոհվել, ևս 120-ը վիրավոր է

15:15, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Բոլիվիայում կառնավալի 4 օրերի ընթացքում 40 մարդ է զոհվել, ևս 120-ը վիրավոր է

40 մարդ է զոհվել, ևս 120-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել Բոլիվիայում շաբաթ օրն սկսված ազգային ամենախոշոր կառնավալի 4 օրերի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

Նման տվյալներ է ներկայացրել երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն:

«Մենք 40 զոհ ունենք: Ցավոք, չնայած վերահսկողությանը, մահերի և վնասվածքների թիվը կառնավալի ժամանակ մեծանում է»,- պերուական Andina գործակալությունը մեջբերում է նրա խոսքը:

Նախարարի խոսքով՝ 40 զոհերից16 մարդ ավտովթարի զոհ է դարձել, ևս 8-ը մահացել է շաբաթ օրն Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթյունի հետևանքով: 120 տուժածներից 51-ը վնասվածք է ստացել նույն գազի բալոնի պայթյունի հետևանքով:

Օրուրոյի կառնավալը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, ամենահայտնին և ամենագունեղն է Բոլիվիայում:

Գազի բալոնի պայթյունի հետևանքներն Օրուրո քաղաքում
Գազի բալոնի պայթյունի հետևանքներն Օրուրո քաղաքում
Գազի բալոնի պայթյունի հետևանքներն Օրուրո քաղաքում
Գազի բալոնի պայթյունի հետևանքներն Օրուրո քաղաքում
8363 | 0
Facebook