Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Շամիրամում սպանության գործով դատական նիստին սպանվածների հարազատներն ամբաստանյալներին «տեռորիստ» անվանեցին

15:05, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Շամիրամում սպանության գործով դատական նիստին սպանվածների հարազատներն ամբաստանյալներին «տեռորիստ» անվանեցին

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատական առաջին նիստը:

Երբ ամբաստանյալները ներս մտան դահլիճ, սպանվածների հարազատները նրանց հասցեին «իգիթ տեռորիստ» գոռացին: Ոստիկանները մի կերպ հանգստացրեցին նրանց՝ ամբաստանյալներին արագ հեռացնելով դահլիճից:

Պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին:

Ըստ մեղադրական եզրակացության Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ և բազմաթիվ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 4 անձ, ևս 7 անձ ստացել տարբեր մարմնական վնասվածքներ:

1150 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am