Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծանոթ չեմ իրավիճակին». Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

14:40, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Ծանոթ չեմ իրավիճակին». Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ տեղյակ չէ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին. «Ծանոթ չեմ, քանի որ երեկ Գյումրիում էի ու ամբողջությամբ այդ քաղաքի պատմության ու դժվարությունների մեջ էի: Իսկ առհասարակ ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ: Ես կողմ եմ երկխոսությանը, քննարկմանը, տրամաբանությանը»:

Հարցին՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Արմեն Սարգսյանն ասել է մոտակա օրերին:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ օրերս տեղի է ունեցել նաև Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի վերաբերյալ, ինչպեսև սպասվում էր, մանրամասներ չեն հաղորդվում: Ծառուկյանի մամուլի խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ թեկնածուի հետ կապված վերջնական որոշումը խմբակցությունը կհայտնի, երբ Գագիկ Ծառուկյանը կհանդիպի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ:

5036 | 6
Facebook