Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ոստիկանությունն առաջարկել է մեղադրանք առաջադրել երկրի վարչապետին

13:05, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Իսրայելի ոստիկանությունն առաջարկել է մեղադրանք առաջադրել երկրի վարչապետին

Իսրայելի ոստիկանությունը խորհուրդ է տվել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ կաշառակերության մասով մեղադրանք առաջադրել: 2 հետաքննությունների ընթացքում իրավապահ մարմինները եզրակացության են եկել, որ քաղաքական գործիչը գործարարներից ավելի քան 1 միլիոն շեկելի չափով թանկարժեք նվերներ է ստացել: Այս մասին հայտնում է Haaretz-ը:

Ոստիկանության վարկածով՝ Նեթանյահուն նաև ցանկացել է գործարք կնքել «Եդիոթ Ահրոնոթ» պարբերականի խմբագիր Արնոն Մոզեսի հետ: Որպես մամուլում իր մասին դրական հրապարակումների փոխանակում՝ Նեթանյահուն պարբերականին օգնություն է առաջարկել է իսրայելական մեկ այլ՝ «Իսրայել Հայոմ» պարբերականի հետ մրցակցային պայքարում:

Նեթանյահուն երեկ դիմել է Իսրայելի քաղաքացիներին և հայտարարել, որ հակաօրինական որևէ գործողություն չի կատարել:

8265 | 0
Facebook