Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Փաշինյանը ՀՀԿ-ի պահվածքն անվանեց քուչայական, իսկ «Երկիր ծիրանի»-ի քայլը որակեց խիզախություն (տեսանյութ)

12:10, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Փաշինյանը ՀՀԿ-ի պահվածքն անվանեց քուչայական, իսկ «Երկիր ծիրանի»-ի քայլը որակեց խիզախություն (տեսանյութ)

ԱԺ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնահատականներ հնչեցրեց Երևանի ավագանու երեկվա նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Խստորեն դատապարտում եմ ՀՀԿ-ի պահվածքն ու համարում եմ քուչայական, որովհետև էդպիսի բռնություններ գործադրելն ավագանու անդամների նկատմամբ, որևէ արդարացում ունենալ չի կարող: Առաջարկում եմ «Երկիր ծիրանի»-ի գործողություններին չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջուրը տարել են ավագանի, բայց չէ՞ որ էդ մարդիկ հանկարծ չեն վեր կացել ու որոշել կոյուղաջուր տանել: Դա ունի իր պատմությունը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարևանությամբ կա բնակելի հատված ու տարիներ շարունակ էդ ՔԿՀ-ի կոյուղին խափանված ա, կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի տարածք: «Երկիր ծիրանի»-ի անդամները պարզապես քաղաքացիների ուղերձն են հասցրել ավագանի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ երեկվա ակցիան օգտակար էր ոչ միայն իրականությունից կտրված ու իրենց սենյակներում նստած քաղաքապետարանի պաշտոնյաների, այլ ՀՀ բոլոր պաշտոնյաների համար: «Կարծում եմ՝ ակցիան իրականացնելիս ավագանու անդամները ցուցաբերել են քաղաքացիական խիզախություն, որը ես ընդունում եմ ու հասկանում»,- ասաց Փաշինյանը:

| | |
5764 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am