Խնդրում ենք սպասել...

Միջազգային

84 տարեկանում մահացել է Դանիայի արքայազնը

11:25, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
84 տարեկանում մահացել է Դանիայի արքայազնը

84 տարեկանում մահացել է Դանիայի թագուհի Մարգարետ II-ի ամուսինն՝ արքայազն Հենրիկը: Այս մասին ասվում է թագավորական տան կայքում:

«Նորին թագավորական մեծություն, արքայազն Հենրիկը մահացել է փետրվարի 13-ին՝ ժամը 23:18-ին Ֆրեդենսբորգ ամրոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա մահացել է թագուհու և իր 2 որդիների շրջապատում: Այլ մանրամասներ կայքը չի նշել:

SBS News-ի փոխանցմամբ՝ արքայազն Հենրիկի առողջական վիճակը վատացել է 2 շաբաթ առաջ Եգիպտոս կատարած այցի ժամանակ: Այդ ժամանակ նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել: Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն արքայազնի մահվանից առաջ, ըստ հեռուստաալիքի տվյալների, բժիշկները հայտնել են, որ նա ցանկանում էր իր վերջին օրերն անցկացնել արքայական պալատում, որը գտնվում է Դանիայի մայրաքաղաքից ոչ հեռու:

Փետրվարի 9-ին նրա ավագ որդին՝ Դանիայի թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկը, ով Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, ստիպված է եղել լքել ձմեռային օլիմպիական խաղերը՝ Հենրիկի առողջական վիճակի վատացման պատճառով:

7681 | 0
Facebook